Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
Մինչեւ նիստը սկսելը՝ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարների հետեւանքով զոհվածների հիշատակը։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհվել է 6 քաղաքացի, Վրաստանում՝ ՀՀ 3 քաղաքացի:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում 10 հարց է:
Աժ քննարկման կներկայացվի «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը երկրորդ ընթերցման:
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» եւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերը ԱԺ-ն կքննարկի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ:
Աղբյուրը` armtimes.com