<<Հարց Զինվորից >> բանակային վլոգի հյուրը <<Կուկուռուզ>> սիտքոմի դերասանուհի Արևիկն է նույն ինքը՝ Սեդա Ավագյանը։
Citylife.am- Սեդա՛, եթե լիներ օրենք, որտեղ պետք է բանակ մեկնեին նաև կանայք, կծառայեի՞ք, թե կհամաձայնվեիք, որ դա այնուամենայնիվ տղամարդու գործ է:
Սեդա- Իհարկե՛ կծառայեի, միշտ ունեցել եմ նման ցանկություն:
Citylife.am- Ինչպիսի՞ զինվոր կլինեիք ըստ Ձեզ:
Սեդա- Շատ ուշադիր, զգոն և ամենակարևորը պատրաստակամ՝ ցանկացած դժվարություններ հաղթահարելու և պայքարելու թշնամու դեմ:
Citylife.am- Ձեր պատկերացրած բանակային կյանքը:
Սեդա- Ինչպես հիմա ծառայում են Զինվորները հենց այդպես էլ պատկերացնում եմ:
Citylife.am- Եթե Ձեր որդին կամ դուստրը ապագայում որոշեն աշխատել հայկական բանակում, ինչպե՞ս կնդունեք նրանց որոշումը:
Սեդա- Եթե զգամ, որ այդ ոլորտն իրենց դուր է գալիս չեմ միջամտի, բայց չեմ ցանկանա, որ ներկայիս բանակում լինի, որովհետև խնդիրները շատ է:
Citylife.am- Մեկ բան, որը հնարավորության դեպքում կփոխեիք բանակում:
Սեդա- Ներքին խոհանոցը:
Citylife.am- Ո՞վ է հայ Զինվորը Ձեզ համար:
Սեդա- Հպարտության խորհրդանիշ:
Citylife.am- Փողոցում Զինվոր տեսնելիս ի՞նչ եք զգում:
Սեդա- Մարդ, ում շնորհիվ մենք հանգիստ քնում ենք:
Citylife.am- Ձեր մաղթանքը Հայ Զինվորին:
Սեդա- Ես մաղթում եմ, որ մեր Հայ Զինվրները լինեն զգոն՝ թշնամուն վստահել չի կարելի: Ուշադիր, թե՛ իրենց նկատմամբ, թե՛ ծառայակից ընկերների, երազում եմ գա այն օրը, որ սահմանին այլևս զոհ չլինի և մեր Զինվորները ողջ և առողջ վերադառնան տուն իրենց հարազատների, սիրելիների, ընկերների մոտ: Միշտ հիշեք սիրելի խիզախ Զինվորներ, մենք Ձեզ հետ ենք, մենք Ձեզ սիրում ենք, մենք վստահում ենք Ձեզ:
Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյանի \Citylife.am/