
Այսօրվանից՝ հուլիսի 8-ից, ուժի մեջ է մտնում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումները ժամանակավոր դադարեցնելու որոշումը:
Ինչպես հաղորդում է TACC-ը՝ կիրակի վրացական Georgian Airways եւ MyWay Airlines ավիաընկերություններն իրականացրել են վերջին թռիչքները Ռուսաստանի ուղղությամբ:
Այդ թռիչքից հետո դադարեցվել ենք թռիչքները դեպի Ռուսաստան:
Այս մասին հայտարարել է MyWay Airlines-ի PR-մենեջեր Թամար Քոբուլաշվիլին:
Վրաստանից դեպի Ռուսաստան վերջին թռիչքները այսօր կիարկանացնեն «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա» եւ «Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերությունները:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը գնահատել է Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման հետեւանքով ավիաընկերությունների կորուստները՝ հաշվելով դրանք 3 մլրդ ռուբլիի չափով:
Վնասների մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:
Աղբյուրը` armtimes.com