<<Մատաղիս>> ներկայացման եզրափակումը Երևանում (Լուսանկարներ)

Լեփ֊լեցուն դահլիճ, հուզմունք, հպարտության զգացում, ընտանիք, սեր, պատերազմ… այս ամենը ներառված էր մեկ ներկայացման մեջ։ Ներկայացում, որը պատմում էր տարբեր սերնդի ներկակացուցիչների կյանքը 90֊ականներից մինչ օրս։ Եվ այո մինչ օրս թշնամու նռակների բեկորներն իրենց մարմնում ապրում են մեր հերոս տղաները, ազատամարտիկներն ու նաև հերոսածին մայրերը։ Կրակոցները չեն դաթարում և հենց այս թեմային անդրադառնալիս բոլորս մի պահ քարանում ենք։ <<Էլ֊Մար>> շրջիկ թատերախումբն ամիսներ առաջ ձեռնամուխ եղավ մի ներկայացման բեմադրության, որի դեպքում սխալվել և թերանալ պարզապես արգելված էր։ 90֊ականանների կռվից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմ։ Նեկայացման սցենարիստ, բեմադրիչ և ռեժիսոր Արմեն Դալլաքյանը դեռ մեկ տարի առաջ էր մտածել այս ամենի մասին։ Ներկայացման պիեսը գրվել է հինգ օրում, և արդեն 2019 թվականի հունվարի 28֊ին Երևանում կայացել է առաջին ցուցադրությունը։ Ներկայացումը Մատաղիս գյուղի մի քանի ընտանիքների պատմությունն է, ովքեր ապրել և տեսել են Արցախյան շարժումն ու ապրիլյան քառօրյա պատերազմը։ Այս ամենի հետ մեկտեղ ներկայացվում է սերը, որին ցավոք հաղթում է պատերազմը։

<< Երևանյան առաջին ցուցադրությունից հետո հանդիսատեսի կողմից ցանկություն եղավ նորից այն տեսնելու։ Փետրվարի 27֊ին ու ապրիլի 4֊ին ևս խաղացինք ներկայացումը։ Այնուհետ սկսեցինք շրջագայությունները մշակույթի նախարարության հովանու ներքո>>-ասաց Արմենը։

Հուլիսի 6֊ին Երևանում կայացավ <<Մատաղիս>> ներկայացման վերջին ցուցադրությունը, սակայն ժամանակավոր դաթարից հետո այն կրկին կլինի հանդիսատեսի աչքի արջև։ Ներկայացումն այնքան մեծ դրական արձագանքի արժանացավ, որ ծրագրվել է նկարահանել գեղարվեստական ֆիլմ։ Արմենի խոսքով այն լինելու է ֆիլմ֊ներկայացում, պահպանվելու է հանդիսատեսի հետ անմիջական կապը։ Հետագայում կլինի նաև ներկայացման լիամետրաժ ֆիլմը։

<<Մատաղիսի>> ստեղծման մեջ Արմենին օգնել են քառօրյա պատերազմում զոհված տղաների ծնողները, քանի որ ներկայացման առաջին ցուցադության ժամանակ հանդիսատեսի մեծ մասը հենց հերոսների ծնղներն են եղել։ Ներկայացման ավարտին, երբ նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել բոլոր դերասաններին, այդ ժամանակ ներկայացումն իսկապես ստացված են համարել և շարունակել հետագա աշխատանքները։

<<Մատաղիսն>> ունի հատուկ երաժշտությունն, որի հեղինակը երգիչ, հաղորդավար Արայիկ Համբարձումյանն է։ Յուրաքաչյուր մանրուք հաշվարկված էր, դերասանների ապրումներն ու էմոցիաները փոխանցվեց հանդիաստեսին, ովքեր հուզմունքը չկարողանալով զսպել, նորից վերապրեցին տարիներ առաջ կատարվածը։

Շրջագայելով Հայաստանի մեծ մասում <<Մատաղիսը>> հասցրել է բարձր գնահատականի արժանանալ և սիրվել հանդիսատեսի կողմից։ Երկրից դուրս հրավերներ ևս եղել են, և ապագայում <<Մատաղիսը>> կբեմադրվի նաև օտարության մեջ բնակվող հայ հանդիսատեսի համար։

<< Նպատակս առաջինը կայանում է նրանում, որ այսօրվա սերունդը դաստիարակվի ռազմահայրենասիրական ոգավ, և պատրաստ լինի կանգնել Զինվորի կողքին։ Ես ներկայացման միջոցով ուզում եմ ասել՝ Զինվո՛ր, հպարտ կանգնիր, մենք այստեղ ենք՝ քո կողքին>> ։

Ներկայացման գլխավոր դերակատար Նիկ Գալստյանը, ով մարմնավորում է Արսենի կերպարը, մեզ հետ զրույցում նշեց, որ շատ պատահական է եղել դերի ստանձնումը, քանի որ նա մասնակցել է քաստինգին այլ դերի համար։ Դերասանի համար այս դերն ինքին շատ պարտավորեցնող է, բայց և շատ հեշտ է մտել կերպարի մեջ։

<< Թիմը շատ պրոֆեսիոնալ է, որն էլ շատ է օգնում դերասանին լիովին մտնել կերպարի մեջ, ես կարծում եմ հասել եմ դրան, քանի որ մինչ այս հնչած կարծիքները դա էին փաստում >> ։

Ասում են հայրենիքի համար պետք չէ մահանալ, հայրենիքի համար պետք է ապրել։ Թող այսուհետ զինվորական թեմային առընչվող ցանկացած ասելիք լինի միայն ապրող հերոսների մասին, թող այլևս երբեք մեր գարուններն արյուն ու արցունք չտեսնեն, թող մեր երկրի սահմաններն անառիկ պահող հայորդիները տուն չվերադառնան զինվորական դատարկ համազգեստի ու գլխարկի տեսքով, թող որ նրանք ցավոտ հուշ չդառնան, և թող որ զինվորական համազարկը հնչի միայն հաղթության համար:

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/