Սեդա Ազնավուրը` լեգենդար հոր, կարոտը փարատելու եւ կրկին երգելու կարեւոր առիթի մասին

Ազնավուրի հետ աշխատած կամ թեկուզ մի քանի ժամով շփված մարդիկ միշտ տպավորված են լինում եւ պատմելու շատ բան են ունենում երգչից, իսկ ինչքան հիշողություններ կունենա նրա դուստրը: Սեդա Ազնավուրը Փարիզ է ժամանել Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգին երգելու համար: Երգարվեստից հեռացած արտիստն այսօր կրկին բեմ կբարձրանա` հորը հարգանքի տուրք մատուցելու համար: Իսկ մինչ այդ եկել էր նրա մեղեդիները վայելելու «Classic Aznavour» տրիոյի կատարմամբ, որի ավարտին էլ հանդիպեցինք նրան: Մաեստրոյի երգերի կատարումներն այս տրիոյի կատարմամբ մեծապես հուզել էին երգչի դստերը, կատարումներն էլ շատ էր հավանել. 

– Ֆանտաստիկ էր: Պահեր կային, որ շատ հուզվեցի, այնքան հիշողություններ կան` կապված հորս երգերի հետ. երգերի ստեղծումը, Կառվարենցի հետ աշխատելը, երբ նա գալիս էր, ու երգերի տեքստեր էին քննարկում: Ամեն երգ մի հիշողություն է:

Դժվար է նրա երգերը լսելը, բայց առավել դժվար կլինի երգելը: Հուսով եմ` բեմում լաց չեմ լինի. պրոֆեսիոնալ չէ: Ինչքան էլ ինձ ուրախացնում է, երբ կատարում են նրա երգերը, փշաքաղվում եմ ամեն անգամ, որովհետեւ տեսնում եմ նրան: 

 Պատկերացնում եմ` որքան եք կարոտում Ձեր հորը: Ինչպե՞ս եք կարողանում փոքր-ինչ լցնել նրանից հետո մնացած դատարկությունը:

– Ինձ Ֆեյսբուքն է օգնում. նրանից լուսանկարներ եմ հրապարակում եւ այդպիսով ապրում եմ իր հետ: Փնտրում եմ ինչ-որ բաներ, որոնք այդքան էլ հայտնի չեն, հայտնի ու անհայտ լուսանկարներն եմ նայում, կիսվում եմ նրա երկրպագուների հետ եւ ինձ լավ եմ զգում: Մարդիկ կան, դա չեն հասկանում, բայց ինձ համար այդպես նա ողջ է, միայն նրան կենդանի պահելով եմ կարողանում հաղթահարել կարոտս: Չեմ ուզում նրան մահացած պատկերացնել, չնայած` նա «չի մահանա»: Հաճախ լաց եմ լինում, երբ իրենից ինչ-որ տեսանյութեր եմ գտնում, օրինակ, երբ հայերեն է խոսում: Միեւնույն ժամանակ զվարճանում եմ, երբ լսում եմ` ինչպես էր հայերեն խոսում:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում