Քվենտին Տարանտինոն ավարտում է ռեժիսորի կարիերան

Հոլիվուդյան աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն որոշել է ավարտել կարիերան: Ինչպես գրում է The Daily Mail-ը, իր վերջին հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ դա տեղի կունենա 10-րդ ֆիլմը նկարահանելուց հետո: «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը, որը նա վերջերս ներկայացրել է Կաննի կինոփառատոնում, 9-րդն է:

«Կարծում եմ՝ ֆիլմերի հարցում ես հասել եմ ճանապարհի ավարտին»,- ասել է նա:

«Սպանել Բիլին» ֆիլմի ռեժիսորը, սակայն, չի պատրաստվում թողնել ստեղծագործական կյանքը: Որոշել է գրքեր եւ թատերական ներկայացումների համար սցենարներ գրել: Այդպես է հայտարարել հարցազրույցում:

«Ինձ տեսնում եմ գրքեր եւ թատերական սցենարներ գրելիս, հետեւաբար կշարունակեմ ստեղծագործել: Պարզապես կարծում եմ, որ ֆիլմերին տվել եմ այն ամենն ինչ ունեի դրանց տալու համար»,- ասել է նա:

Հարցին՝ արդյոք կմտափոխվի, եթե «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը մեծ դրական արձագանք ստանա, նա զվարճալի պատասխան է տվել: Ասել է՝ այդ պարագայում գուցե հենց 9-րդ ֆիլմով էլ որոշի կանգ առնել:

Աղբյուրը՝  armtimes.com