<<Հարց Զինվորից>> խորագրի հյուրը երգիչ Ռուսլան Էլյազյանն է:
Citylife.am- Եկեք մի պահ պատկերացնեք, որ դուք պայմանագրային ծառայող եք, ինչպե՞ս կդասավորվեր Ձեր կյանքը:
Ռուսլան- Ես ինձ չեմ պատկերացնում, բայց միշտ սիրել եմ բանակ, Զինվոր, ռեժիմ խստությունը, զգալ այդ հզոր ուժը, որի մեջ ես կլինեի:
Citylife.am- Եթե այս պահին լինեիք զորամասում և նամակ գրեիք Ձեր մայրիկին, ինչպե՞ս կսկսեիք նամակը:
Ռուսլան- <<Մամ մեր հարևանը ռեմոնտը վերջացրելա՞, որ գամ տուն հանգիստ քնեմ>> այս պահին սա եկավ մտքիս, բայց միշտ մտածել եմ, որ պոզիտիվ բաներ կգրեի:
Citylife.am- Հայ զինվորի և հայոց բանակի մասին կան շատ երգեր, ո՞րն է Ձեզ ամենահուզող երգը և ինչու՞:
Ռուսլան- Եթե ասեմ <<Կյանք ու կռիվը>> կստացվի կողմնապահություն: <<Թռչեի մտքով տուն>> ամենասիրելի երգերիցս մեկնա, այդ երգի մեջ ամեն ինչ կա՝ հոգի, կարոտ, թանկություն: Կարող ես արտահայտել խորը էմոցիները:
Citylife.am- Եթե Ձեր որդին կամ դուստրը ապագայում որոշեն աշխատել հայկական բանակում,ինչպե՞ս կնդունեք նրանց որոշումը:
Ռուսլան- Եթե որդիս աշխատի շատ լավ կնդունեմ,իսկ դստերս դեռ կողմ չեմ լինի, որովհետև մենք դեռ այնքան չենք հասել նրան, որ աղջկան ապահովվենք ամեն ինչով, դա միայն ֆիզիկական կամ տեխնիկական ապահովվումը չի մարդկային ապահովվման մասին է խոսքը, քանի որ մենք հայերս դեռ սխալ աչքով ենք նայում զինվորական կամ ոստիկանական ոլորտում աշխատող աղջիկներին:
Citylife.am- Մեկ բան, որը հնարավորության դեպքում կփոխեիք բանակում…
Ռուսլան- Կցանկանայի փոխեի փողոցային <<քուչի>> վերաբերմունքը Զինվորների մեջ, ինչպես նաև հիմար և գոռոզ աֆիցեռներին, գեներալներին:
Citylife.am- Ո՞վ է հայ Զինվորը Ձեզ համար:
Ռուսլան- Հայ Զինվորն ինձ համար եղբայր է ումով ես հպարտանում եմ:
Citylife.am- Փողոցում Զինվոր տեսնելիս ի՞նչ եք զգում:
Ռուսլան- Մեկ-մեկ տեսնում եմ խեղճ Զինվորների սիրտս ցավում է, բայց միևնույն է հպրտանում եմ: Եթե մեքենայով եմ լինում միշտ երկար ազդանշան եմ տալիս:
Citylife.am- Եթե լիներ օրենք, ըստ որի ծառայությունը լիներ ցանկությամբ, կծառայեի՞ք:
Ռուսլան- Ես ունեի հնարավորություն՝ ցանկությամբ ծառայելու, բայց հետո միտքս փոխեցի: Ամեն դեպքում գոնե մեկ տարի տղան պետք է ծառայի, պետք է լինի այդ հզոր կառույցի մեջ, որ իմանա իր կարևորությունն այս երկրում:
Citylife.am- Ձեր մաղթանքը Հայ Զինվորին:
Ռուսլան- Զինվորներին մաղթում եմ լավ տրամադրություն դիրքերում, մաղթում եմ, որ հեշտ հաղթահարեն կարոտի զգացողությունները: Առողջ լինեն, որ հետ գան առողջ կին ունենան և առողջ երեխաներ ու էլի ապագա առողջ Զինվորներ մեծացնեն:
Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյանի \Citylife.am\