Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ. ինչի մասին են խոսել Սարգսյանն ու Պուտինը Եվրոպական խաղերի փակմանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Մինսկում Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողության ժամանակ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մինսկից վերադառնալու ընթացքում լրագրողները ՀՀ նախագահից հետաքրքրվեցին, թե ինչի մասին է խոսել ՌԴ նախագահի հետ.

«Ի՞նչ կարող էին խոսել երկու նախագահները Մինսկում՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման ժամանակ: Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ»,- ասաց Արմեն Սարգսյանը։

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում: