«Ուրալյան ավիաուղիներ»-ն ու «Աէրոֆլոտ»-ը դադարեցրել են դեպի Չեխիա չվերթները

«Ուրալյան ավիաուղիներ»-ը հուլիսի 2-ից դադարեցրել են Եկատերինբուրգից եւ Ժուկովսկից դեպի Չեխիա չվերթները, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը:

Որոշումը կապված է չեխական ավիաընկերությունների ղեկավար մարմնի՝ դեպի Պրահա չվերթների թույլտվության չեղարկման հետ: Ավելի վաղ նույն պատճառով չվերթները դեպի Պրահա դադարեցրել էր Մոսկվայի «Աէրոֆլոտ» ընկերությունը:

«Ուրալյան ավիաուղիներ»-ի ինքնաթիռներով դեպի չեխիա չվերթ նշանակված էր այսօր, սակայն չվերթի ուղեւորներին հայտարարվել է անորոշ ժամանակով այն հետաձգելու մասին, տեղեկացվել է նաեւ, որ փոփոխությունների մասին կիրազեկվեն:

Աղբյուրը` armtimes.com