Սերժ Սարգսյանի մասին երգի կատարման համար Ռազմիկ Ամյանի՝վաստակավորի կոչումը կվերանայվի՞

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի:

Հ.Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»:

Նախարարի գրառումից կարելի է ենթադրել, որ խոսքը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգիչ Ռազմիկ Ամյանի մասին է, քանի որ երեկվանից համացանցային բուռն քննարկումների պատճառ է դարձել Ավետ Բարսեղյանի հեղինակմամբ եւ Ռազմիկ Ամյանի կատարմամբ երգը՝ Սերժ Սարգսյանի մասին, որը նվիրված է վերջինիս 65-ամյակին: