Երևանում մեկնարկեց ՀՀ գլխավոր դատախազության 101-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Նիստի մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո ելույթ է ունենում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Միջոցառման ընթացքում նախատեսվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։