Վաղ առավոտից փակ է Ալավերդի-Բագրատաշեն տանող ճանապարհի Արճիս գյուղի հատվածը։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Միսկարյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Ուշադրություն.
Վաղ առավոտից փակ է Ալավերդի-Բագրատաշեն տանող ճանապարհի Արճիս գյուղի հատվածը։
Գյուղացիները փակել են ճանապարհը՝ տարիներ շարունակ չլուծվող խմելու ջրի հարցին ինչ որ կերպ լուծում գտնելու նպատակով։
Խնդրում եմ, որպես մարզից ընտրված պատգամավորներ, ուշադրություն դարձնել այս հարցին։
Շնորհակալություն, սոցիալական մինիմալ պայմաններ, լայնախոհություն»:
Աղբյուր` Panorama.am