Ամենադժվար պահերին հիշեք, որ ձեզ սպասում են, որ ձեզ սիրում են ու շնորհակալ են ձեզ. Անի Ղազարյանի մաղթանքը Հայ Զինվորներին

<<Հարց Զինվորից>> բանակային վլոգի այս անգամվա հյուրը դերասանուհի Անի Ղազարյանն է:

Citylife.am- Անի՛, եթե լիներ օրենք, որտեղ պետք է բանակ մեկնեին նաև կանայք, կծառայեի՞ք, թե կհամաձայնվեիք, որ դա այնուամենայնիվ տղամարդու գործ է:

Անի- Միանշանակ կծառայեի :

Citylife.am- Ինչպիսի՞ զինվոր կլինեիք ըստ Ձեզ:

Անի- Կարծում եմ կարգապահ ու պատասխանատվության մեծ զգացումով:

Citylife.am- Ձեր պատկերացրած բանակային կյանքը:

Անի- Աշխատանքի բերումով տարիներ առաջ մի քանի օր ապրել եմ համարյա բանակային կյանքով: Համազգային թատրոնով շրջում էինք զորամասերով ու ներկայացումներ խաղում զինվորների համար: Սնվում էինք իրենց հետ ճաշարանում , քնում նմանատիպ մահճակալների վրա ու անգամ առավոտ շուտ մասնակցում վարժանքներին: Այնպես, որ ոչ լիարժեք, բայց պատկերացում ունեմ բանակային կյանքի մասին:

Citylife.am- Ձեր որդին կամ դուստրը ապագայում որոշեն աշխատել հայկական բանակում, ինչպե՞ս կնդունեք նրանց որոշումը:

Անի- Ես երբեք չեմ միջամտի դա իրենց որոշումն է : Ուղակի, եթե օրերից մի օր նման բան լինի կուզեմ, որ այնքան անվտանգ լինի , այնքան ամուր լինի ու այնքան հզորացած լինի մեր բանակը, որ որպես ծնող մտահոգվելու առիթ չունենամ:

Բլից

Citylife.am- Մեկ բան, որը հնարավորության դեպքում կփոխեիք բանակում:

Անի- Մեկ երազանք, որ բոլոր զինվորները ողջ ու առողջ հետ գան տուն:

Citylife.am- Ո՞վ է հայ Զինվորը Ձեզ համար:

Անի- Հայրենասիրության, քաջության, անվախության սիմվոլ:

Citylife.am- Փողոցում Զինվոր տեսնելիս ի՞նչ եք զգում:

Անի- Անկախ ինձանից միշտ ժպտում եմ ու մտքում շնորհակալություն հայտնում:

Citylife.am- Եթե լիներ օրենք, ըստ որի ծառայությունը լիներ ցանկությամբ, կծառայեի՞ք:

Անի- Եթե դեռ բալիկներ չունենայի ապա գուցե:

Citylife.am- Ձեր մաղթանքը Հայ Զինվորին:

Անի- Ամենադժվար պահերին հիշեք, որ ձեզ սպասում են , որ ձեզ սիրում են ու շնորհակալ են ձեզ:

Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյանի \Citylife.am\