
<<Հարց Զինվորից>> բանակային վլոգի հյուրը հաղորդավար Մեսրոպ Սարգսյանն է:
Citylife.am- Եկեք մի պահ պատկերացնեք, որ դուք պայմանագրային ծառայող եք, ինչպե՞ս կդասավորվեր Ձեր կյանքը:
Մեսրոպ- Կդասավորվեր այնպես, ինչպես բոլոր մնացած պայմանագրային ծառայողներինը` պայմանագրային:
Citylife.am- Եթե այս պահին լինեիք զորամասում և նամակ գրեիք Ձեր մայրիկին, ինչպե՞ս կսկսեիք նամակը:
Մեսրոպ- Մամ ջան, չէ, սոված չեմ, ու արխային տաք եմ հագնված…բարև)) :
Citylife.am- Հայ զինվորի և հայոց բանակի մասին կան շատ երգեր, ո՞րն է Ձեզ ամենահուզող երգը և ինչու՞:
Մեսրոպ- <<Մեր անունն է հայկական բանակ>> : Սա եղել է մեր վաշտի երգը. ամեն անգամ երեկոյան անվանականչ գնալուց այս երգն էինք երգում, լսելուց միշտ հիշում եմ ծառայության տարիներս:
Citylife.am- Եթե Ձեր որդին կամ դուստրը ապագայում որոշեն աշխատել հայկական բանակում, ինչպե՞ս կնդունեք նրանց որոշումը:
Մեսրոպ- Էմոցիոնալ հարցերը խնդրում եմ ուղղել երեխայի մորը, ես կընդունեմ հպարտությամբ, այ մայրը գիշերները չի քնի, դե հասկանում եք անքնությունն էլ կբերի հազար ու մի սթրեսի, կոնֆլիկտի, արդյունքում վեճ, կռիվ, բաժանում… անցնենք առաջ:
Բլից
Citylife.am- Մեկ բան, որը հնարավորության դեպքում կփոխեիք բանակում…
Մեսրոպ- Ճաշացանկը :
Citylife.am- Ո՞վ է հայ Զինվորը Ձեզ համար:
Մեսրոպ- ՏՂԱ :
Citylife.am- Փողոցում Զինվոր տեսնելիս ի՞նչ եք զգում:
Մեսրոպ- Խաղաղություն :
Citylife.am- Եթե լիներ օրենք, ըստ որի ծառայությունը լիներ ցանկությամբ, կծառայեի՞ք:
Մեսրոպ- Խնդրեցի էլ բոլոր էմոցիոնալ հարցերը կնոջս հետ)) :
Citylife.am- Ձեր մաղթանքը Հայ Զինվորին:
Մեսրոպ- Մաղթում եմ միմիայն խաղաղություն:
Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյանի /Citylife.am/
