Մադոննան նոր տեսահոլովակում կոչ է անում արգելել զենքի ազատ վաճառքը

Ամերիկացի երգչուհի Մադոննան  թողարկել է նոր տեսահոլովակ՝ God Control։ Ստեղծագործությունն ընդգրկված է Madame X ալբոմում, որը ներկայացվել է հունիսի 14-ին։  kulturomania.ru-ի հաղորդմամբ, երգում Մադոննան կոչ է անում արգելել ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքը։ 

Տեսահոլովակի վերջում Մադոնան կոչ է անում աջակցել հասարակական և քաղաքական կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս զենքի ձեռք բերման օրենքները խստացնելու ուղղությամբ։

«Որևէ մեկն անվտանգ չէ։ Վերահսկողություն զենքի վրա։ Հիմա»,- ասում է  Մադոննան տեսահոլովակում։