Զինվորների սննդակարգում մրգի և բանջարեղենի տեսականին կավելանա. ի՞նչ փոփոխություններ կլինեն

Եթե մինչ այժմ զորքի պարենավորման գործընթացն իրականացվում էր Զինված ուժերի միջոցով, ապա հիմա նաև մասնավոր գործընկերներ կունենանք։

Այս տարի ՀՀ զինված ուժերի զինծառայողների սննդակարգը զգալիորեն կփոխվի, նրանց սննդակարգում կավելանա մրգի ու բանջարեղենի տեսականին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս տարի զորքի սնման կարգն է փոխվելու. եթե մինչ այժմ զորքի պարենավորման գործընթացն իրականացվում էր Զինված ուժերի միջոցով, ապա հիմա նաև մասնավոր գործընկերներ կունենանք։ Սա մեզ թույլ կտա զգալիորեն արդյունավետ ծախսել մեր միջոցներն ու սննդակարգում ավելացնել ավելի կարևոր բաներ` մրգեր, բանջարեղեն և ոչ միայն»,–ասաց նա։

Անդրադառնալով զինվորներին տնից ուղարկվող սննդինՀովհաննիսյանը նշեց, որ իրականում այնպես չէ, որ ՊՆ–ն արգելում է դա, սակայն խիստ վերահսկվում է այդ գործընթացը, մանավանդ ամռան ամիսներին սնունդն ավելի արագ է փչանում։

Նրա խոսքովբանն այն է, որ ՊՆ–ն զորքի սննդակարգի իր պայմաններն ունի անվտանգության կանոններ, կալորիականություն, պահպանման ժամկետներ։ Այսինքնշատ հաճախ նույն ընկերությունը ՊՆ–ի համար ավելի բարձր կալորիականությամբ է պահածոներ պատրաստում և տրամադրում, քան քաղաքացիական շուկայում հայտնվածներն են։

Հիշեցնենք, որ կառավարության փետրվարի 21–ի նիստի ժամանակ որոշեց փոփոխություն մտցնել Զինված ուժերի պարենավորման գործընթացում․ եթե մինչև հիմա գործընթացը իրականացվում էր Զինված ուժերի միջոցով, ապա որոշման նախագծով առաջարկվում է գործընթացում ներգրավել մասնավոր գործընկերոջ: Ծրագիրը, ի դեպ, փորձնական է։

Աղբյուրը` armeniasputnik.am