(Տեսանյութ) ԱԻՆ֊ի պրոֆեսիոնալ օգնությունը՝ Աբելյան արվեստի դպրոցին

Այսօր կեսօրից հետո Երևանում քամու ուժգնության պատճառով վնասվել էր Աբելյան արվեստի դպրոցի տանիքը։ Տեսանյութում հստակ երևում է, թե այն որքան վտանգավոր էր։ Բարեբախտաբար տվյալ ժամին արվեստի դպրոցում դեռ չէին սկսվել դասերը և տուժողներ չեն եղել։ Դեպքի առթիվ շտապ ահազանգ է եղել << Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն>>, որից հետո հաշված րոպեների ընթացքում 17֊րդ ջոկատի խմբի պետ Դավիթ Սեդրակյանի գլխավորությամբ ժամանել են ավագ ենթասպա Սարգսյան Վադիմը, ենթասպաներ Գրիգորյան Գևորգն ու Կարապետյան Սևակը։ Նրանք շատ արագ և պրոֆեսիոնալ կերպով վերանորոգել են դպրոցի տանիքը՝ չխափանելով դասերի ընթացքը։ Այդ մասով դպրոցի տնօրինությունն իենց շնորհակալությունն են հայտնել << Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնին>>՝ նման արագ արձագանքի և շուտափույթ վերանորոգման համար։