
<<Հարց Զինվորից>> բանակային վլոգի հյուրը լուսանկարիչ Վիգեն Մնոյանն է։
Citylife.am- Եկեք մի պահ պատկերացնեք, որ դուք պայմանագրային ծառայող եք, ինչպե՞ս կդասավորվեր Ձեր կյանքը:
Վիգեն- Դա այն ոլորտն է, որ ինձանից քիչ բան էր կախված լինելու, որովհետև բանակը պարտադրում է ենթարկվել հրամանին։ Եթե ես նախընտրեի այդ ուղով գնալ, ապա կենթարկվեի բանակի կանոններին, հրամանատարներին և եթե լինեի որպես Վիգեն Մնոյան, ապա կաշխատեի, որ տեսախցիկս ևս ինձ հետ լիներ։
Citylife.am- Եթե այս պահին լինեիք զորամասում և նամակ գրեիք Ձեր մայրիկին, ինչպե՞ս կսկսեիք նամակը:
Վիգեն- Նամակս կսկսեի հետևյալ բառերով՝ <<Բարև մամ ջան>> ։
Citylife.am- Հայ զինվորի և հայոց բանակի մասին կան շատ երգեր, ո՞րն է Ձեզ ամենահուզող երգը և ինչու՞:
Վիգեն- Կոնկրետ հայ զինվորի մասին չեմ կարող նշել, բայց կնշեմ <<Հայրենի երկիր իմ Հայաստան>> երգը, որը նաև բանակի հիմն է եղել։ Ինձ համար դա ամենահուզիչ երգն է։
Citylife.am- Եթե Ձեր որդին կամ դուստրը ապագայում որոշեն աշխատել հայկական բանակում,
ինչպե՞ս կնդունեք նրանց որոշումը:
Վիգեն- Միանշանակ կողջունեմ։
Citylife.am- Մեկ բան, որը հնարավորության դեպքում կփոխեիք բանակում։
Վիգեն- Կարծում եմ դա իմ որոշելունը չի, կան մարդիկ ովքեր տիրապետում են այդ ամենին։ Համենայնդեպս եթե վերցնենք իմ ծառայության տարիների և այժմյան բանակը, ապա ասեմ, որ դրական փոփոխություններ շատ են եղել, որոնք անզեն աչքով էլ երևում է։ Կցանկանայի, որ էլ ավելի նոր զինտեխնիկաներով համալրվեր մեր բանակը։
Citylife.am- Ո՞վ է հայ Զինվորը Ձեզ համար.
Վիգեն- Հայ Զինվորը մեզանից ինչ֊որ մեկն է։ Մեր երկիրը հիմա պատերազմի մեջ է, իհարկե հաշվի առնելով այն, որ զինադաթար է հայտարարված։ Բնականաբար բոլորիս կյանքում Հայ Զինվորն առաձին տեղ է զբաղեցնում և կարծում եմ, եթե նորից ինչ֊որ բան լինի ամբողջ ազգով պատրաստ ենք կանգնել նրանց կողքին։
Citylife.am- Փողոցում Զինվոր տեսնելիս ի՞նչ եք զգում։
Վիգեն- Զգում եմ հպարտություն։ Նրանց հայացքից զգում եմ, որ բանակն ավելի լավացել է, մարտունակ է ։
Citylife.am- Եթե լիներ օրենք, ըստ որի ծառայությունը լիներ ցանկությամբ, կծառայեի՞ք։
Վիգեն- Այս տարիքում չեմ կարող ասել ինչպես կորոշեի, քանի որ պետք է մտածել այդ հարցի շուրջ, բայց կարծում եմ Հայաստանն այն իրավիճակում է, որ մենք պետք է Իզրայելի նման լինենք և բոլորս ծառայենք, բայց ճիշտ բանակում ծառայենք, ինչպես եղել է 90֊ական թվականներին։ Այսօր էլ կարիք կա, որ բոլորս ինչ֊որ չափով պատրաստվենք բանակային ծառայությանը։
Citylife.am- Ձեր մաղթանքը Հայ Զինվորին։
Վիգեն- Առաջինը համբերություն եմ մաղթում, և իհարկե խաղաղ երկինք առաջնայինը Զինվորներին և հետո մեզ բոլորիս։
Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյանի /Citylife.am/
