
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ ժամանեց Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ:
Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Վերաքննիչ դատարանը նրան այսօր կրկին կալանավորելու որոշում է կայացրել՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը հանձնարարվել էր ոստիկանությանը:
Աղբյուրը` armtimes.com