Արվեստից մինչև ցանցային բիզնես: ՌուզՅան Art-ի հայտնի դիմանկարները և ոչ միայն

Հայաստանում արվեստագետներին քողարկել չի լինի, նրանք ամեն դեպքում իրենց մասին իմաց կտան: Բացահայտելով հայ իրականության մեջ ապրող ու ստեղծագործող արվեստագետներին այսօր Citylife.am-ը զրուցեց նկարչուհի Ռուզաննա Մկրտչյանի հետ, ով առավել հայտնի է որպես ՌուզՅան Art : Նկարչուհին արվեստի հանդեպ սերն ու նկարչական ջիղն իր մեջ բացահայտել է մոտավորապես 6-րդ դասարանից: Մի անգամ իր տատիկը սերկևիլ էր մաքրում Ռուզաննան էլ  գրիչով փորձել է նկարել ադ պահը և շատ նման  է ստացվել: Կարելի է ասել, որ  նրա ստեղծագործական կարիերայի հիմքն իր տատիկն է դրել:  Միշտ ցանկացել է դառնալ իրավաբան, պայքարել հանուն արդարության, սակայն հիմա արվեստի ոլորտում ևս փորձում է արդարության հետքերով քայլել:

<< Մայիրիկիս ընկերուհին ինձ ուղղորդեց շատ լավ մասնագետ Գագիկ Չարչյանի մոտ, և  իր մոտ սովորելն ինձ համար ճակատագրական եղավ: Նա ինձ ազատ էր թողնում ստեղծագործելու համար, պետք  էր կնկարեի ձեռքով, մատներով, շրթներկով և դա ինձ թույլ տվեց, որ ես շատ մեծ քայլերով առաջ գնամ: Այնուհետև ուսումս շարունակել եմ Գեղարվեստի ակադեմիայում։ Հոգով միշտ արվեստագետ և պայքարող տեսակ եմ եղել>> :

Նկարչուհու աշխատանքները յուրահատուկ են և տարբերվում են նրանով, որ հիմա նա նկարում է երկկողմանի դիմանակարներ: Ի դեպ  Հայաստանում դեռ ոչ ոք նման կերպ չի նկարում:

<< Ես մի կողմում հոգին եմ արտացոլում, ինչպես ես եմ տեսնում այդ մարդուն, իսկ մյուս կողմում արդեն դիմանկարն է լինում: Ես ցանկացած բան կարող եմ շատ նման նկարել, բայց միայն գումարի համար պատվեր չեմ վերցնի: Թող լինի անխելքություն, եթե դա կարելի է այդպես անվանել, բայց եթե պատվերը վերցրի պետք է վերջնական արդյունքը հենց սկզբից պատկերացնեմ, որ ես ինքս ինձանից գոհ լինեմ: Բնականաբար եթե ես գոհ եղա պատվիրատուն ևս գոհ կլինի: Դիմանկարը դա կյանքի հարց է, քանի որ եթե մի բան այն չնկարեմ, ապա այդ նկարն ամբողջ կյանքում իրենց հետ կռվելու է >> :

ՌուզՅան -ը նկարում է  ցանկացած նյութերով, սակայն կան նյութեր, որոնցով տարբերվում  է իր ձեռագիրը, դանցից մեկը լուսատու ներկերն են, երբ նկարը պահենք արևի տակ այնուհետև կտրուկ մթության մեջ դնենք նկարը վառ ֆոսֆորի գույն կլինի: ՌուզՅան -ը հանրային մարդկանց դիմանկարների պատվերներ ևս ունեցել է: Նկարել է շատերին, ովքեր գնահատելով նրա աշխատանքն անձամբ շնորհակալություն են հայտնել:

Նկարչուհու տան պատին առկա էր նաև իր իսկ դիմանկարը և հարցին, թե արդյո՞ք հեշտ էր նկարել անձնական դիմանկարը Ռուզաննան նկատեց, որ դա շատ բարդ էր և երբեմն մենք ուրիշներին ավելի հեշտ ենք կարդում, քան ինքներս մեզ: ՌուզՅան֊ը նկարում է նաև մետաքսե շարֆերի վրա, որի մի կողմում դիմանկարն է մյուս կողմում դիմանկարի տիրոջ աբստրակտ պատկերը:

Նկարչուհին զբաղվում է ևս մեկ շատ կարևոր գործով՝ ցանցային բիզնեսով: Բոլորին հայտնի է Ֆաբերլիկ օնլայն աշխատանքը: Այսօր շատերն են զբաղվում այդ բիզնեսով և Ռուզաննան ևս բացառություն չէ: Նա ցանցային բիզնեսի միջոցով մեկ ու կես տարում հասել է այնպիսի հաջողությունների, որի մասին կերազեն շատերը: Եվ հենց այս աշխատանքի շնորհիվ նա մոտ ապագայում կկարողանա հիմնել իր իսկ արվեստի դպրոցն  ու արվեստասերների համար կառուցել մի հարթակ, որտեղ նրանք կկայանան և կհմտանան իրենց ոլորտում:

<< Ես հենց այս ցանցային բիզնեսով պետք է կառուցեմ արվեստի դպրոց, ցուցասրահ, որն անվճար տրամադրելու եմ լավագույն նկարիչներին և կարևոր չէ, թե իրենք ինչ դպրոց են անցել և քանի տարեկան են, կարևորն իրենց  զգացողություններն է: Ես ընտրել եմ կյանքեր փոխելու տարբերակը և որոշել եմ դիտորդ չլինել կյանքում, ինչպես շատերը: Հայ կանանց կյանքի որակը պետք է բարելավել, անկախ նրանից նրանք նկարիչ են, խոհարար, կամ այլ բնագավառի մարդիկ, իրենք պետք է լավ ապրեն. մենք արժանի ենք լավ ապրելուն >> :

Նկարչուհին իր արջև դրված շատ նպատակներ և պլաններ ունի, որոնցից ամենատարբերվողը տուն-թանգարան ունենալու գաղափարն է, ցուցահանդեսներ ևս պլաններում կան, սակայն այս դեպքում ոչ միան Հայաստանում այլև Ռուսաստանում և  այլ երկներում: Որպես խորհուրդ նկարչուհին բոլոր արվեստասերներին հորդորեց, որ կուրորեն չնվիրվեն արվեստին, արվեստագետը պետք է շատ կայացած և ապահով լինի:

 Ի վերջո՝ արվեստ բոլորիս  մեջ  կա, պարզապես պետք է նրա ճիշտ մեծացնես, կերակրես ու երեխայի նման վերաբերվես, թե չէ որ արվեստը քեզանից նեղացավ կմահանա՝ այդպես էլ չծնված:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/