Հայկական ավանդական հարսանիք` Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Հունիսի 25-ին Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա հայկական ավանդական հարսանիք: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, միջոցառումը նվիրված է Պերճ Պռոշյանի և նրա կնոջ` Աննա Դոլգյանի ամուսնության 150-ամյակին: 

Ծրագրի ընթացքում տեղի կունենա հարսի և փեսայի զգեստավորելու արարողություն, հարսանեկան ծիսակատարության շարունակությունը` թանգարանի բակում. կենաց ծառի զարդարում, լավաշի և մեղրի արարողակարգ, ցորեն շաղ տալու և նուռ կոտրելու ծես, ավանդական երգ ու պար, քահանայի օրհնություն, հարսանեկան ծիսական հյուրասիրություն:

Միջոցառման նպատակն է վեր հանել և ներկայացնել հայկական հարսանեկան ավանդույթներն ու սովորույթները:
 

Աղբյուր` Panorama.am