Երեկ վրացի ցուցարարները թվով 4-րդ հավաքն ավարտեցին խորհրդարանից դեպի կառավարության վարչական շենքի մոտ երթով:
Այստեղ հորդառատ անձրևի տակ կատարեցին Վրաստանի օրհներգն ու ևս մեկ անգամ հնչեցրին պահանջները:
Ակցիայի մասնակցիներն ասացին, որ անհրաժեշտության դեպքում՝ երթեր կկազմակերպեն երկրի բոլոր գերատեսչությունների շենքերի ուղղությամբ, որպեսզի ղեկավարության կողմից իրենց ձայնը լսելի դառնա, հայտնում է ALiq-ը:
Այսօր՝ հունիսի 24-ին, աղմկոտ է լինելու. ժամը 14:00-ին ավտոերթ կկազմակերպեն Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և ի նշան բողոքի՝ ազդանշան կտան:
Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին կրկին հավաք կլինի Ռուսթավելի պողոտայում՝ Խորհրդարանի շենքի մոտ: Հիշեցնենք՝ ցուցարարների 3 պահանջներից և ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Դրանք են՝ ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, ցույցերի առաջին գիշերը ձերբակալված ակտիվիստների ազատ արձակումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը՝ համամասնական ընտրակարգով:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի հանրահավաքին զուգահեռ հավաքներ են անցկացվում նաև այլ մեծ քաղաքներում, ցուցարարներն ասել են որ դրանք կաշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջների կատարմանը չեն հասել:
Աղբյուրը` armtimes.com