
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արամ Գրիգորյանին Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)», – ասված է հրամանագրում: