Մետաղական թափոնների արտահանմամբ զբաղվող ընկերությունները կարծում են, որ եթե պետտուրք սահմանվի մետաղական թափոնների արտահանման համար, իրենց «նվեր» կմնա հավաքած երկաթն ու մեծ վարկերը։
Մետաղական թափոնների արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերության ներկայացուցիչներ մետաղյա ջարդոններով բեռնված բեռնատարներով այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում։ Նրանք բողոքում էին պետտուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծից, որով մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք է սահմանվում։
«Աղբի վրա, որը տարիներ շարունակ թափված է եղել փողոցներում, ու հիմա մարդիկ սկսել են հավաքել, վերամշակել ու արտահանել, հանկարծ որոշել են պետտուրք նշանակել։ Հիմա ուզում են 1 տոննայի արտահանվող մետաղի համար 80 000 դրամ պետտուրք սահմանել` այն դեպքում, երբ շուկայում 1 տոննա մետաղական ջարդոնը 100-110 000 դրամով հազիվ է վաճառվում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մետաղական թափոնների վերամշակման բիզնեսի իրավախորհրդատու Արթուր Այվազյանը, որը նույնպես մասնակցում էր բողոքի ցույցին։
Նրա խոսքով` այս ամենն արվում է ինչ–որ մեկի համար. Այվազյանը վստահ է` շուկայում մենաշնորհ կլինի, եթե պետտուրք սահմանվի, քանի որ մանր ընկերությունները կլուծարվեն ու կմնա մեկ ընկերություն, որի համար էլ օրենքի նախագիծը կյանքի է կոչվել։ Իսկ թե որ ընկերության մասին է խոսքը, նա փակագծերը չբացեց։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում