
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը պետական բյուջեից հատկացնել 50 մլն դրամ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար:
Զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն ասաց, որ միջազգային փառատոնը տեղի ունենալու սեպտեմբերի առաջին կեսին. «Մասնակցելու են այն մենակատարներն ու երաժիշտները, որոնք դրսում ներկայացնում են Մանսուրյանի արվեստը: Դրան մասնակցելու է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը: Համերգները տեղի են ունենալու՝ Ստեփանակերտում, Երեւանում եւ Գյումրիում: Բավականին պատշաճ մակարդակով արդեն հիմա կազմակերպչական աշխատանքները տարվում են: Մեր երաժշտասեր քաղաքացիները անպայման մասնակցություն կունենան»:
Որոշումն ընդունվեց:
Աղբյուրը` armtimes.com