ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի Իջևանցիներ, ուրախ եմ ձեզ հայտնել, որ անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք: Խոսքը Իջևանի սիրտը համարվող հայտնի նախկին հյուրանոցի մասին է, որը կդառնա բնակելի շենք:
Երկար բանակցությունների արդյունքում արտերկրում բնակվող ձեզ հայտնի գործարար Անդրանիկ Ղազարյանը որոշեց վերակառուցել այն, առաջին հերթին հաշվի առնելով այդ շենքի կարևորությունը և նշանակությունը Իջևանի քաղաքի համար:
Նախնական հաշվարկներով վերակառուցումը կավարտվի այս աշնանը:
Ներկա և սպասվող տարբերակների նկարները»: