
Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Այս մասին փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանը։
132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 122-ը։ Անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ։ Գրիգորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 22։