Մորուքավոր հայ տղամարդկանց մրցույթը, հաղթողներն ու Դիլիջանում կայացած փառատոնի մյուս հետաքրքիր դրվագները

Ռոքնռոլ, պարային լավ տրամադրություն, մորուքավոր ոճային տղամարդիկ, նրանց գնահատող կանայք ու բնության գրկում տեղակայված տաղավարներ, որոնք առաջարկում են տարատեսակ խմիչքներ․ հանգստյան օրերին Դիլիջանում կայացավ Fest Food & Eclectica Music Fest-ը, որի շրջանակում անցկացվեց նաև «Մորուքի փառատոնը»: 

Փառատոնի կազմակերպիչ Ժիրայր Ավանյանի խոսքով՝ միջոցառումը կազամակերպել են Դիլիջանում, քանի որ նպատակ ունեն այնտեղ ակտիվացնել երաժշտական ու երիտասարդական կյանքը:

«Միշտ մտքումս եղել է, որ Դիլիջանում պետք է երաժշտական փառատոններ անցկացվեն: Քանի որ ես սիրում եմ ռոքնռոլ, որոշեցի այդ երաժիշտներին հավաքել, սակայն պարզվեց, որ Հայաստանում ռոքնռոլով զբաղվող երաժիշտներն այդքան շատ չեն, որոշեցինք փառատոնն իրականացնել օրիգինալ երաժշտությամբ ու հնչեցնել այն երգերը, որոնք հնչել են 50-60-ականներին»,- ասաց Ժիրայր Ավանյանը, ով ժամանակին նվագում ու երգում էր, հետո դարձավ ունկնդիր, բայց մնաց երաժտության մեջ:

Կեսօրին մեկնարկած փառատոնը երեկոյան ակտիվացավ՝ մասնակիցներին «ստիպելով» պարել ու լիցքաթափվել ռոքնռոլի հնչյունների ներքո: Օրվա երկրորդ հատվածում մեկնարկեց «Մորուքի փառատոնը»․ բացօթյա տաղավարների մի կողմում տղամարդկանց մորուքն էին հարդարում, մյուս կողմում դաջվածք էին անում, երրորդ կողմում պարում էին:)

«Մորուքի փառատոնի» նախագծի կառավարիչ Լիլիթ Ծառուկյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակը Հայաստանում իրադարձային զբոսաշրջությունը զարգացնելն է, միջոցառման շրջանակում համգործակցել են Հայաստանում և արտերկրում գործող տուրիստական գործակալությունների հետ:

«Որոշեցինք ստեղծել նոր, յուրօրինակ միջոցառում և կոտրել Հայաստանում կազմակերպվող փառատոնների մասին կարծրատիպը: «Մորուքի փառատոն» անցկացնելու գաղափարը Նունե Մանուկյանինն է: 2 տարի է՝ աշխատում ենք այս միջոցառման համար»,- ասաց Լիլիթը:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում