Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ:

Այսպիսի որոշում քիչ առաջ կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի:

Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել էին գործը դատաքննության նախապատրաստելիս Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի մայիսի 2-ի որոշումը:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Աղբյուրը` armtimes.com