48-տաի առաջ այս օրը կյանքից հեռացավ հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը: Նրա մահն այդպես էլ առեղծված մնաց, քանի որ ոչ ոք այդպես էլ չհակացավ դա դժբախտ պատահար էր, թե՞ դիտավորյալ սպանություն:
Սևակ անունը մնաց յուրաքանչյուրիս մեջ, նա չափից շատ հայրենասեր էր, նրա յուրաքանչյուր բանաստեղծությանը ծանոթ է հայը: Սևակն ապրում է մեր մեջ և մեր կողքին:
- Ինչքան աղքատ է միտքն ու զգացումը ‘ նույնքան պերճ ու սիրուն են դառնում բառերը. ինչքան մանր ու ճղճիմ են հույզն ու խոհը ‘ այնքան ծաղկուն ու պոռոտ է դառնում խոսքը:
- *******
- Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել՝ առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Ճիշտ այդպես էլ՝ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքության զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության։
- ****
- Սրամտությունն էլ եղբայրներ ունի , և նրա «պստիկ ախպոր» անունը անգլիական է’ հումոր:
- *********
- Իսկական բանաստեղծություն գրելը ինքնազատագրման պես մի բան պիտի լինի:
- *****
- …Հրաշքը, որի գաղտնիքը պարզ է բոլոր արվեստներին և կոչվում է կարճ մի բառով ‘ մարդ , այսինքն ‘ ապրում –մտորում և ոչ թե քայլք ու կեցվածք, այսինքն ‘ ներքին փակագծերի բացում և ոչ թե բազմապատկման աղյուսակ…
- ********
- Նորարար ծնվում են և ոչ թե դառնում:
- *******
- Լինել ապայժմեական նշանակում է լինել անէական:
- *******
- Ժամանակավրեպ լինելը ժամանակավոր լինել է :
- *******
- Բայց ժամանակակից լինելը հավասար չէ ժամանակին կից լինելուն:
- *******
- Չլինել ժամանակից դուրս, բայց լինել ժամանակից վեր…
- *******
- Ով անցյալ ունի’ չի կարող հիշողություն չունենալ:
- *******
- Ով պատմություն ունի ‘ չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ,
- Իսկ կույր աչքով … մի~շտ երազում…