Արթուր Ալեքսանյանը Խոր Վիրապում վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Խոր Վիրապում` Գրիգոր Լուսավորչի կանթեղից վառվել է Համահայկական խաղերի ջահը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին խաղերի կազմկոմիտեից: Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել այս անգամ:

Մեկն օրերս վառվեց Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը` Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում:

Օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք ամբողջությունը:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: