Ռեպի սիրահարներն այսուհետ Երևանում ունեն իրենց անկյունը. Old School Bar

Երևան քաղաքի կոլորիտային անկյուններից մեկն արդեն կարող եք գտնել Թումանյան 28 հասցեում։ Old School բարն արդեն մի քանի օր է, ինչ հիփ֊հոփի և ռեպի սիրահարների համար ստեղծել է յուրահատուկ և տարբերվող անկյուն։ Բարը միայն իսկական ռեպի սիրահարների համար է։ Բարի տնօրեն Դավիթ Գևորգյանի խոսքով  գաղափարը եկել է հենց ռեպ շատ սիրելուց, հետագայում հասկանալով, որ Հայաստանում ռեպն այնքան էլ  զարգածաց չէ, որոշեց այնպիսի տեղ ստեղծել, որտեղ կգան մարդիկ, ովքեր կլսեն որակով ռեպ։

<< Ընկերներով քննարկեցինք և որոշեցինք մեր մտքերը պրոյեկտի վերածել և իրականացնել երազանքը>> ։

Դավիթի խոսքով բարն առանձնում է նախևառաջ օրիգինալ ռեպի մատուցմամբ, քանի որ Հայաստանում սա առաջին նմանը չունեցող վայրն է, երկրորդն այն է, որ այստեղ խոհանոցը ևս տարբերվում է, կան և՛ ուտեստներ, և՛ խմիչքներ որոնք միայն Old School-ին հարիր։

<< Մեզ մոտ աշխատակազմը մի ընտանիքի նման է, մենք տնից գալիս ենք տուն, այնուհետև նորից վերադառնում տուն։ Այստեղ յուրաքանչյուրս  ազատ ենք մեր ոլորտում>> ։

Այսօր ռեպի լեգենդ 2 Pac-ի ծննդյան օրը շատ հետաքրքիր իվենթ էր կազմակերպել հենց Old School բարը։  Ներս մտնելուն պես մասնակցեցինք խաղարկության, որը ցավոք չշահեցինք, սակայն մթնոլորտն ու էմոցիաներն այնքան դրական և հաճելի էին, որ մեզ զգում էինք ինչպես տանը😊

<< Սա բացման օրից ի վեր մեր առաջին իվենթն է, և քանի որ սա համընկնեց 2 Pac_ի ծննդյան հետ, իվենթը հենց այստեղից էլ սկսեցինք։ Հետագայում իվենթներ և անակնկալներ շատ են սպասվում պետք է ուղղակի հետևել մեր ֆեյսբուքի էջին։ Մեր բոլոր իվենթները միտված է լինելու ռեփի գաղափարախոսության զարգացման հետ>> ։

Այցելե՛ք Old School և ծանոթացեք ռեպի ամենանեղ գաղտնիքների հետ, վայելեք լավ ժամանակ և ամենակարևորը՝ լսեք որակյալ երաժշտություն։