Որդեգրած երեխաների շահագործումը և նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը կանխելու համար ՀՀ կառավարությունը նոր որոշում է կայացրել։ՀՀ կառավարությունը հստակեցրել է որբերին և առանց ծնողական խնամքի երեխաներին որդեգրելու կարգը։ Որոշումն ընդունվել է հունիսի 13-ի կառավարության նիստում:
Ինչպես և նախկինում, մանկատներ երեխաներին կհանձնեն միայն ծայրահեղ դեպքում` այն ժամանակ, երբ որդեգիր ընտանիքներում երեխաների դաստիարակման համար որևէ հնարավորություն չի լինի։
Երեխայի պահպանությանը կհետևեն տեղական ինքնակառավարման մարմինները` կանխելու համար երեխաների շահագործումը և նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը։
Այսօր խնամակալ ընտանիքներում 94 երեխա է դաստիարակվում։ Խնամակալներին աջակցելու համար պետբյուջեից շուրջ 153 մլն դրամ կհատկացվի։ Աջակցությունը հաշվարկվում է մանկատանը մեկ երեխայի խնամքի արժեքը հաշվի առնելով։ Օրական ծախսերը հաշվարկված են մոտավորապես 2-3 հազար դրամի սահմանում։
Աղբյուրը` armeniasputnik.am