Երևանում մանկապարտեզի էլեկտրիկն իր Lexus-ով վրաերթի է ենթարկել մանկապարտեզի տնօրենին. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Ալբերտ Ադամյանը իր վարած Lexus մակնիշի 01 GX 015 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի և Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 43-ամյա Ալլա Առաքելյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Ա. Առաքելյանին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել է տուն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ա. Առաքելյանն աշխատում է Երևանի թիվ 71 մանկապարտեզի տնօրեն, իսկ Ա Ադամյանը՝ նույն մանկապարտեզի էլեկտրիկ։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: