«Ալաշկերտի» կանանց թիմը կխաղա Չեմպիոնների լիգայում

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը կխաղա Չեմպիոնների լիագայի 2019-20 մրցաշրջանում: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նշվում է, որ այն ՀՀ-ն կներկայացնի որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ:

2018-19 մրցաշրջանում «Անի-1»-ը դարձել է Հայաստանի «Ա» խմբի առաջնության հաղթող։

Որակավորման փուլի վիճակահանությունը հունիսի 21-ին է։ Կկազմվի 10 խումբ՝ 4-ական թիմով։ Խմբերից յուրանքանչյուրի համար կընտրվի առանձին մրցավայր։ Թիմերը կխաղան շրջանաձեւ մրցակարգով։ Որակավորման փուլի խաղերը կկայանան օգոստոսի 7-ին, 10-ին, 13-ին։

Առաջիկա մասնակցությունը Հայաստանի համար կդառնա 2-րդը կանանց Չեմպիոնների լիգայում։ 2001-02թթ․ մրցաշրջանում՝ կանանց ՉԼ գավաթի առաջին խաղարկությունում, ՀՀ-ն ներկայացրել է «Քոլեջը», որի կազմում խաղացել է «Ալաշկերտի» գործող գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը։