Երկարատև դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ ներկայացում կունենա Երևանում

Դերասան Վարդան Պետրոսյանը երկարատև դադարից հետո առաջին անգամ հանդես կգա Երևանում «Իմ կիսատ թողած երգը» խորագրով մոնոներկայացմամբ։

Դերասանի ելույթները նախատեսվում են օգոստոսի 28-ին, 29-ին և 30-ին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։

Սա դերասանի առաջին ներկայացումն է Երևանում՝ ողբերգական վթարից և կալանավայրում անցկացրած տարիներից հետո։

Աղբյուրը` tert.am