Ես ինձ ուժեղ եմ համարում, որովհետև այլևս ոչնչից չեմ վախենում. Նանե Արզումանյան

Ամառն արդեն թևածել է իր պայծառ գույները և հանրությունը սկսել է իր հանգստի մեկնելու շրջանը: Citylife.am-ը հանդիպել է հմայիչ հաղորդավարուհի Նանե Արզումանյանի հետ, ով հանրությանը հայտնի է իր << Վերջակետից հետո>> և  <<Ֆեյսբուքից դուրս>> հաղորդաշարերով: Նանեի հետ խոսեցինք գրեթե ամեն ինչից՝ իր պատկերացրած ամառային հանգստից, մինչև քաղաքականություն և ոչ միայն:

<<Ապրիլ ամսից մինչև հոկտեմբերի կես իմ սիրած եղանակն է: Վերջին երեք տարիների ընթացքում ինձ հաջողվել է հանգստանալ որևէ տեղ, սակայն այս տարի դեռ չգիտեմ կկարողանամ հանգստանալ,թե ոչ, որովհետև աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է>> :

Գաղտնիք չէ, որ Նանեն մշտապես ակտիվ է համացանցում, և անընդհատ նոր պրոյեկտների կիզակետում է, իսկ թե ինչպի՞սին է նա ֆեյսբուքից դուրս պատասխանեց հետևյալը.

<< Երևի ֆեյսբուքի ներսում ավելի ակտիվ եմ քան ֆեյսբուքից դուրս, որովհետև հիմա ես սկսել եմ ինձ բացահայտել և շատ քիչ խոսել >> :

Իր խոսքում Նանեն նշեց, որ հիմա ավելի կողմնակից է միայնակ մնալուն, քանի որ ինչպես Դաստաևսկին է ասում՝ կյանքի գլխավոր ձեռքբերումն այն է, որ կարող ես գտնել մեկին ում հետ կխոսես ամեն ինչի մասին ինչպես քեզ հետ:

<< Ես կարծում եմ, որ կյանքում դու ես քո ամենաճիշտ ընտրությունը, չկա որևէ հոգեբան, որևէ ընկեր, մարդ ում հետ կկարողանաս այնքան հանգիստ լինել, ինչպես սեփական եսիդ հետ: Կարծում եմ հասունացման մի կետ է գալիս, երբ դու ուղղակի նախընտրում ես քեզ, որովհետև կյանքիդ մշտական վկան կամ դու պետք է լինես, կամ քո ծնողները>> :

Առաջիկայում Նանեն ևս հանդես կգա նորություններով, LiveNews-ի եթերում շուտով կդիտենք Բարի լույս և Լրատվական թողարկում Նանեի վարմամբ:

<< Շատ շուտով ամեն առավոտ կփորձեմ իմ լսարանի հետ խոսել շատ հետաքրքիր թեմաների մասին, կփորձեմ տալ այն դրականը, որով մարդիկ կսկսեն իրենց օրը: Օրը կամփոփեմ լրատվական մեկնաբանությամբ, տեսնենք որքանով կկարողանանք դա համատեղել: Ինչպես նաև հնարավոր է հանդես գամ որպես մամուլի խոսնակ, սակայն փակագծերն այս պահին չեմ ցանկանում շատ բացել>> :

Խոսելով այսժամյան արդի թեմայից՝ քաղաքականությունից, փորձեցինք պարզել Նանեի տեսակը, թե առհասարակ ի՞նչ դիրքորոշում ունի այն մասին, որ այսօր բոլորը դարձել են քաղաքագետներ և տանը նստած սոց.ցանցերի միջոցով փորձում են վարքաբեկել կամ բարձրացնել այս կամ այն պաշտոնյայի աշխատելաոճը:

<< Ոչ միայն փնովելու հետ կապված նաև հաղորդումների ժամանակ, երբ լինում են տարբեր տեսակետ ունեցող մարդիկ միշտ փորձում եմ չեզոք դիրքում լիենել, որովհետև դու լրագրող ես և քո սուբեկտիվությունը պիտի փորձես չմեջբերել: Ինձ համար զարմանալի են այն մարդիկ, ովքեր շատ են գովաբանում և քննադատում, որովհետև այսօր ոչինչ հենց այնպես չի լինում: Ասյօր մենք բախվել ենք մի իրականության, երբ կանայք ևս հայհոյում են և կորցրել են իրենց դերը, ինչն իսկապես չէի ցանկանա տեսնել: Ես ուզում եմ հայ աղջիկը լինի կիրթ, խելացի և շատ ճիշտ հայացքներ ներկայացնող: Քաղաքականությունը մտել է արդեն մարդկանց մեջ, ընտանիքներ և քանդում է ամեն բան: Ամեն դեպքում ես փորձում եմ չեզոք լինել>> :

Լրագրությունից բացի Նանեն սիրում է խոհանոցը, ինչպես նաև սպորտը: Վերջերս հնարավորություն է եղել նրան տեսնել նաև խոհանոցային ֆորմատի շրջանակներում, կործում ենք շուտով դա ևս տեսանելի կլինի:

Նանեն երկար ժամանակ է, ինչ չի խոսել իր անձնական կյանքից, ու չնայած նրան, որ դա իրեն հաճելի թեմա չէր այնուամենայնիվ փորձեցինք որոշ մանրամասներ իմանալ։

<< Երբ մի էտապ է գալիս, որը դու անցնում ես և հաղթահարում, հասկանում ես, որ դու երջանիկ ես: Ես սկսեցի ավելի շատ սիրել Աստծուն, գնահատել այն ամենն ինչ ունեմ և հասկացա, թե ինչքան մեծ է Աստծո սերն իմ հանդեպ: Աստված շատ կարճ ժամանակում ինձ հանեց մի տեղից, որն ինձ ընդհանրապես ապագա չէր: Ես նախկինում իմ աղոթքների ժամանակ Աստծուն միայն խնդրում էի, իսկ հիմա միայն շնորհակալ եմ այն ամենի համար ինչ ունեմ>> :

Զրույցն ակամայից ուղղվեց դեպի տղամարդու իր իդեալի մասին և Նանեն նշեց, որ իր պատկերացմամբ Նա պետք է լինի ՏՂԱՄԱՐԴ և վերջ:

<< Այսօր իսկապես ոչ մի բան իր տեղում չի: Ես միշտ ասում եմ, որ պետք է գողանանք այն մարդկանց, ովքեր կարողանում են հատուկը շատ հասարակ մատուցել: Պատկերացնում եմ կողակիցս լինի տղամարդ, ունենա տղամարդկային սկզբունքներ, հավատարիմ լինի որոշակի արժեքների, որոնք ամենաճիշտն են կյանքում, քանի-որ ես իսկապես խոնհարվում են մարդկային որակներ և ճիշտ արժեհամակարգ ունեցող մարդկանց առաջ՝ անկախ սեռից:  Այն բոլոր որակներն ու աշխարհահայացքը, որը կա իմ մեջ ձևավորավորված տղամարդու հանդեպ եկել է  հենց եղբորիցս, որովհետև նա ինձ համար իսկապես իդեալ է: Ես իսկապես չեմ տեսել այնպիսի տղամարդ, ով այդքան ճիշտ լինի, ինչպես եղբայրս, չնայած որ ես այդ մասին ոչ հաճախ եմ արտահայտվում>> :

Առհասարակ Նանեի համար ընտանիքն առաջնային տեղում է, նա ցանկանում է ունենալ այնպիսի ընտանիք, որտեղ իրեն լիարժեք հանգիստ կզգա, ընտանիք, որտեղ բարձր գոռալով և տարբեր բնույթի  բացասական երանգներ ունեցող ձևերով չի կարգավորվի որևէ բան, այլ ուղղակի կտիրի հանգստություն:

Եվ վերջում ավարտելով անչափ  հետաքրքիր զրույցը Նանեն եզրափակեց հետևյալ կերպ.

<< Ուզում եմ մարդիկ երբեք չհիասթափվեն որևէ իրավիճակից, ես ինձ ուժեղ եմ համարում, որովհետև այլևս ոչնչից չեմ վախենում: Ուզում եմ որևէ մարդ որևէ իրողությունից չնկճվի, քանի-որ կյանքն իսկապես հրաշալի է: Եթե քո կյանքում դժվարությունների շրջան է և դրանից հետո քո ծնկները դեռ չեն ծալվում ուրեմն հաղթանակները դեռ առջևում են: Ես հավատում եմ դրան>> :

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/