Նարինե Խաչատուրյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարինե Խաչատուրյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ», – ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ Նարինե Խաչատուրյանը, որը կառվարող «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել էր ԱԺ պատգամավոր, հայտնել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

Աղբյուրը` armtimes.com