ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր կրկին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր չբերվեց:
Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գրությունն առ այն, որ ամբաստանյալը գտնվում է ծանր առողջական վիճակում, նա չի կարող մասնակցել նիստին եւ ըստ գրության՝ Մանվել Գրիգորյանը 24-ժամյա ռեժիմով գտնվում է արհեստական շնչառության տակ:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը նախրդ նիստին նույնպես դատարան չէր բերվել առողջական խնդիրների պատճառով
«ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօերնի տեղակալ Պետրոս Մանուկյանը նշել էր, որ Մամվել Գրիգորյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը կայուն ծանր է: Մանուկյանը նշել էր, որ այդուհանդերձ, Գրիգորյանի մոտ առկա է դրական տեղաշարժ:
Աղբյուրը` armtimes.com