Երևանում 16 տարեկան երեխայի են ծեծի ենթարկել, անգիտակից վիճակում թողնելով՝ հեռացել են

Ոստիկանությունը հաստատեց, որ ծեծի ենթարկված անչափահաս է այսօր տեղափոխվել հիվանդանոց: Ֆեյսբուքյան օգտատեր Ժաննա Բադեյանը լուսանկար էր հրապարակել իր էջում և կից գրել.

«Ընկերուհիսա ականատես եղել Չեխովի 27 փողոցում հենց նոր էս երեխային։ Անգիտակից է եղել, ծեծել են ու փախել, չի կարողացել բացատրի ո՞վ է, ծնողներն ովքեր ե՞ն։ Անցորդներն են օգնություն ցույց տվել ու շտապ օգնություն կանչել։ Տարել են Էրեբունի ԲԿ»։

Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ ահազանգ ստացել են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից. «Ահազանգ ստացել ենք 11։15-ին, որ իրենց մոտ է տեղափոխվել 2003թ-ին ծնված երեխա: Խմբերը դրսում այս պահին աշխատում են մեղավորներին հայտնաբերելու և պատճառները պարզելու համար: Երեխայի մոտ տրավմա է, գիտակցություն ունի»։