Հուլիսի 1-ից Գազպրոմը 1,4% -ով բարձրացնելու է գազի գինը: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
2018 թվականին արժեքի վերահաշվարկի արդյունքում գնի փոփոխություն եղել է 3,4%-ով, իսկ 2020 թվականին պլանավորվում է 3% աճ: 2019 թվականի ինդեքսացիայի համար հաշվի է առնվելու հունվարից ԱԱՀ-ի բարձրացումը:
Նշենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150 ԱՄՆ դոլարից դարձնելով 165 ԱՄՆ դոլար, սակայն ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով։ Քննարկումներ ընթացքում որոշում էր կայացվել, որ սահմանին 15 դոլարի թանկացումը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիայի» շահույթից: Ռուսական «Գազպրոմը» խումբ էր ձևավորել, որը պետք է ժամաներ Հայաստան՝ քննարկումների։