Աբովյանի գործող քաղաքապետը հաղթեց.ջախջախիչ հաղթանակ ընդդեմ վարչական ռեսուրսի

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ջախջախիչ հաղթանակ է տարել: Իշխանությունների թեկնածու Գևորգ Գուլյանը պարտվել է: Գործող քաղքապետը 400 ձայն ավել է ստացել:

Գործող քաղաքապետի հաղթանակը կարևոր է այն փաստով, որ նոր իշխանությունները մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ հնարավոր բոլոր լծակները օգտագործեցին, որպեսզի ձայներ ապահովեն իրենց թեկնածուի համար: Ընտրություններից առաջ անգամ ԱԱԾ գործ հարուցեց 39 մլն դրամի չարաշահման հիմքով, որի մեջ մարզպետը փորձում էր մեղադրել գործող քաղաքապետին:

Հիշեցնենք, որ իշխանության թենածուին աջակցելու էր գնացել անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: