Լիդուշիկն իր նոր տեսահոլովակի և բեմական անվան փոփոխության մասին

Հանրության աչքի արջև մեծացած և մանուկների կողմից անչափ սիրված Լիդուշիկն արդեն օրիորդ է, և ներկայանում է բոլորովին այլ՝ ավելի տարբերվող ու օրիգինալ կերպարով։ 19֊ամյա երգչուհին մեզ է ներկայացրել իր նոր՝ <<Ես ու դու>> երգի տեսահոլովակը։ Citylife.am-ի հետ զրույցում Լիդուշիկը նշեց, որ այս երգը տարբերվում է միայն նրանով, որ ընդգծում է տարիքային փոփոխությունը՝ հագուստի առումով։ Նախկինում ևս ունեցել է նման պարային տեսահոլովակներ։

Երգչուհին առաջիկայում ոճային որևէ փոփոխություն չի ակնկալում։ Նրա խոսքով իր դեպքում սխալ կլինի ասել, որ ոճային փոփոխությունները պլանավորվում են։ Դա լինում է ժամանակի հետ, առհասարակ չի պլանավորում փոփոխություններ։

Եվ իհարկե շատերին հուզող հարցը, թե արդյո՞ք Լիդուշիկը մտածել է բեմական անվան փոփոխություն մասին նա պատասխանեց.

<<Եթե անկեղծ, այո, նույնիսկ շատ անգամ է քննարկվել իմ ասպարեզի ավագ ընկերների հետ, նրանք բոլորը դեմ են եղել։ Եվ եթե ուզենանք էլ փոխել, հավատացեք, որ դա գրեթե անհնար է, քանի որ համացանցում նոր անունով հանդես գալը, նշանակում է սկսել 0֊ից։ Առհասարակ պետք է Լիդուշիկ անունը ընդունել որպես բեմական անուն>> ։