Հայ մասնագետների խմբի հետ Սիրիա է մեկնել նաև Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։
Հունիսի 6-ին Հալեպի Հայ ազգային պատսպարան կենտրոնի սաներին են հանձնվել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի նախաձեռնած ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ մարդասիրական ակցիայի արդյունքում երեխաների համար հավաքված նվերները։ Հայ ազգային պատսպարան կենտրոնը պատկանում է Բեյրո թեմի առաքելական եկեղեցուն։ Միջոցառմանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը՝ կնոջ և որդու հետ, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, հումանիտար խմբի մի քանի անդամներ։ Հյուպատոս Արմեն Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին՝ նախաձեռնության և մարդասիրական առաքելության համար։
Աղբյուրը` armtimes.com