«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին կարծում է, որ իր 3-ամյա որդին «Ռեալի» երկրպագու է:
«Տիագոն բաց չի թողնում ոչ մի խաղ: Երբ մենք տանը ֆուտբոլ էինք խաղում, նա ինձ ասաց. «Ես «Լիվերպուլից» եմ, որը քեզ հաղթեց»: «Վալենսիայի» դեպքում տեղի ունեցավ նույն բանը:
Երբ հեռուստացույցով ֆուտբոլ ենք դիտում, նա բղավում է, երբ «Ռեալը» գոլ է խփում: Նա Մադրիդի երկրպագու է»,- Tyc Sports-ը փոխանցում է Մեսիի խոսքը:
Աղբյուրը` vnews.am