Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է Հայաստանի պետական պարտքին։
2018 թվականի վերջին այն հասել է 6 միլիարդ 923 միլիոն դոլարի.
- 6 միլիարդ 373 միլիոն դոլարը՝ կառավարության պարտքը,
- մնացածը՝ 550 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկի պարտքը։
Իսկ կառավարության պարտքի մեջ համամասնությունը, ըստ Ջանջուղազյանի, պահպանվել է՝ 1 միլիարդ 390 միլիոն դոլարը ներքին պարտքն է, մնացած գրեթե 5 միլիարդ դոլարն էլ արտաքին պարտքն է։
Ջանջուղազյանն ասաց, որ փոխվել է պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, և 2018 թվականի տվյալներով` կառավարության պարտքը կազմել է ՀՆԱ-ի 51․4 տոկոսը, իսկ ամբողջ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 55․8 տոկոսը։ Նախարարի խոսքով՝ սրա հիման վրա Հայաստանը գնահատվում է որպես նվազ պարտքային բեռ ունեցող երկիր։