
Լոռու մարզում երեկ տեղացած կարկուտի ու հորդառատ անձրեւի հետեւանքով վնասվել են Շահումյան, Լոռի Բերդ խոշորացված համայնքի Յաղդան, Կողես, Լեջան եւ Ագարակ համայնքի գյուղատնտեսական հողերը, այգինեիրն ու բանջարաբոստանային կուլտուրաները:

Այս մասին ՀԺ-ին հայտնեցին Լոռու մարզային փրկարարական վարչությունից: ժամը 17:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորում շուրջբ30 րոպե տեղացած կարկուտի հետեւանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաները: Տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Վանաձոր քաղաքի Բուլղարական ավանի թիվ 44, թիվ 45 և թիվ 46, Սանկտ-Պետերբուրգ փողոցի թիվ 5/2/3/11 տնակները: Ստացված բոլոր դեպքերի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժին:
Այս ամենի հետ մեկտեղ նաեւ սելավներ են արձանագրվել: Տեղացած կարկուտի եւ հորդառատ անձրեւի հետեւանքով անտառից հոսող սելավաջրերը հեղեղել են Խնձորուտ թաղամասի 6-րդ փողոցը: Բոլոր դեպքերով ահազանգերին արձագանքել է Լոռու մարզային փրկարարական վարչությունը՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, իսկ Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան տեխնիկայի միջոցով բացվել են խցանված սելավատարները:
Աղբյուրը` armtimes.com