Դոնալդ Թրամփը արքայազն Չարլզի պատվին հանդիսավոր ընթրիք Է կազմակերպել Լոնդոնում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր պետական այցի երկրորդ օրն ինքն Է հանդես եկել տանտիրոջ դերում. իր հյուրերին, որոնց թվում Էր Ուելսի արքայազն Չարլզը՝ տիկնոջ՝ Կամիլլայի հետ, նա հյուրասիրել Է գրիլի վրա պատրաստված տավարի մսի ֆիլե՝ կալիֆոռնիական գինով:

Հունիսի 4-ի երեկոյան Թրամփը եւ նրա տիկին Մելանյան հանդիսավոր ընթրիք են կազմակերպել ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում՝ Ռիջենթս փարքում: Ընդունելությանը որպես պատվավոր հյուրեր, բացի արքայազն Չարլզից եւ Կամիլլայից, ներկա Էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն՝ ամուսնու՝ Ֆիլիպի հետ: Ընդունելությաննը հրավիրվել Էր 60 հյուր:

Հունիսի 5-ին՝ Մեծ Բրիտանիա այցի եզրափակիչ օրը, ԱՄՆ-ի նախագահը տիկնոջ հետ կմեկնի Փորտսմութ, որտեղ Մեյի հետ կմասնակցի Նորմանդիայում դաշնակիցների ափհանման հիշատակի միջոցառումներին: Սպասվում Է, որ հենց այնտեղ հյուրերին պաշտոնապես հրաժեշտ կտա Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը` armtimes.com