Երեկ Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Tobruq Legacy-19 զորավարժությունները:
Հյուսիսատլանտյան դաշինքի 19 անդամ երկրների զինվորականներ հակահրթիռային և հակաօդային պաշտպանության ոլորտում մշակել եւ իրականացնում են համատեղ գործողություններ, գրում է BBC-ն:
Զորավարժություններն ընթանում են Ռուսաստանի Կալինինգրադի շրջանից 60 կմ հեռավորության վրա:
Բացի Լեհաստանից, ՆԱՏՕ-ն ևս մի քանի զորավարծություն է անցկացնում կենտրոնական Եվրոպայում՝ Լատվիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Բալթիկ ծովում:
Զորավարժություններն ուղղված են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանունակության ուժեղացմանը:
Աղբյուրը` armtimes.com