
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն – 2019» մարտավարական դասընթացների քողի տակ Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան: Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում համատեղ թվային հրետանու մարտավարական դասընթացներ են անցկացնում: Կարճ ասած՝ թուրք ինստրուկտորները ադրբեջանցիներին թվային հրետանուց կրակել են սովորեցնում հենց հնարավոր մարտ վարելու տեղանքում»:
Որքանո՞վ է տեղեկությունը հավաստի և արդյո՞ք կուտակումներ կան սահմանին` Aurora News-ը փորձել է պարզել ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:
«Այս պահին միայն կարող եմ ասել, որ Ադրբեջանի տարածքում տեղի ունեցող ցանկացած գործողության ուշի-ուշով հետևում ենք և վերահսկում ենք իրավիճակը»,- նշել է Հովհաննիսյանը:
Աղբյուրը՝ Aurora News